Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տուժողը դարձյալ քաղաքացին է

Տուժողը դարձյալ քաղաքացին է
16.02.2018 | 00:54

Այսօր ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում. քննարկման թեման կրկին թանկացումներն են՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները չեղարկելու մասին հարցը: Մի կողմից` ընդդիմադիրները պահանջում են վերադառնալ տնտեսական նախկին հուն, մյուս կողմից` իշխանությունը շարունակում է պնդել, որ փոփոխությունները չեղարկելու դեպքում կրկին տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնելու: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասել է, որ եթե հարկային փոփոխությունները չեղարկվեն, պետբյուջեն 33 մլրդ դրամի կորուստ կունենա:


Հարց է առաջանում. եթե իշխանությունը լսի ընդդիմության փաստարկները և բավարարի նրա պահանջը, 33 մլրդ դրամն ինչպե՞ս է հայթայթելու: Կամ, ինչպես միշտ, ժողովրդի «ջանից» պիտի դուրս գա, կամ էլ հերթական վարկային բեռի տակ պետք է մտնել: Իրականացված տնտեսական «բարեփոխումների» փորձը հուշում է, որ ինչ էլ արվի, միևնույն է, տուժողը ՀՀ քաղաքացին է լինելու, ուստի անհասկանալի է, թե ընդդիմադիրներն ինչի՞ համար են պայքարում: Իշխանությունը գտավ թանկացումների «ամենատրամաբանական» հիմնավորումը՝ 33 մլրդ դրամի կորուստ: Հիմա թող ընդդիմությունը որոշի, ինչպես անել, որ ոչ այդ կորուստը լինի, ոչ էլ թանկացում, քանի որ իշխանությունը վաղուց «գտել» է խնդրի լուծումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ